Ամբողջ ամառվա ընթացքում Եվա Ռիվասը խենթացնում էր իր երկրպագուներին ու Instagram-ի հետեւորդներին ցնցող լուսանկարներով:
Երգչուհին դեռ շարունակում է համալրել գայթակղիչ լուսանկարների շարքը՝ այս անգամ հրապարակելով բիկինիով լուսանկար, որով պարծեցել է սլացիկ ու սպորտային կազմվածքով:
Լուսանկարին կից Եվան ռուսալեզու բանաստեղծություն է հրապարակել, իսկ օգտատերերը, ինչպես միշտ, իրենց գրառումներով ողողել են հրապարակման մեկնաբանությունների դաշտը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան ափսոսանք էր հայտնել, որ ամառն արդեն ավարտվում է:
Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից գրել էր. «Բարի լույս, սիրելիներս, այսօր արթնացա եւ հասկացա, որ ամառը վերջացավ: Այնքան տխուր է, քանի որ տարվա ամենահիանալի եղանակն աննկատ թռնում է: Ինչպես ասել է մի հայտնի մտածող. «Առաջ ես սիրում էի ամառը, իսկ հետո հասկացա, որ եթե փող կա, ապա ամառ կարող է լինել ողջ տարին… այժմ ես սիրում եմ փողը»: Լավ օր, համովներս»: