Հայկական սոցցանցի օգտատերերը մեկը մյուսի հետեւից հրապարակում են լուսանկարներ, որտեղ Երեւանի այս կամ այն թաղամասում չհավաքվող, կուտակված աղբն է: Երեւանի աղբահանության համար միջազգային մրցույթը հաղթած Սանիտեք ընկերությունը չի կատարում իր պարտավորությունը: Ընդ որում խիստ ուշագրավ է, որ ընկերությունն իր պարտավորությունը բարեխիղճ չի կատարում թավշյա հեղափոխությունից հետո, հատկապես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ զարգացումներից սկսած, երբ ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ Մարգարյանը չի կարող խուսափել հրաժարականից:

Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ նրա պաշտոնավարման ընթացքում Երեւանի աղբահանության միջազգային մրցույթը շահած Սանիտեքն էլ փաստացի հրաժարվում է իրականացնել Երեւանի աղբահանությունը, համենայն դեպս այնպիսի ծավալով, որը թույլ կտա քաղաքին խուսափել մի քանի օրյա կամ շաբաթյա աղբի կուտակումներից:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am