Ճանապարհային երթեւեկության կանոնների նվազ խախտումների համար տուգանքի փոխարեն նախազգուշացումը մեր վարորդների մի մասը ճիշտ չընկալեցին, սկսեցին թույլ չտալ կոպիտ խախտումներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա շեշտեց՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում, քան երեկ, սակայն համաձայնեց՝ վարորդները սկսել են վատ վարել իշխանափոխությունից հետո 1.5 ամսվա ընթացքում։ «Կար վարչապետի հանձնարարականը, ոստիկանությունն ուսումնասիրել է այդ հանձնարարականը, մենք ներկայացրել ենք ճանապարհային երթեւեկության կանոնների 8 կետեր, որով ոստիկանությունն ուղղակի զգուշացնում էր վարորդներին, բայց մեր վարորդների մի մասը ճիշտ չընկալեցին, սկսեցին թույլ տալ կոպիտ խախտումներ։ Սակայն, հիմա խստացվել է»,–նշել է Օսիպյանը։
Օսիպյանը Կադրերի կրճատումը ՃՈ–ում պայմանավորեց ծառայողական անհրաժեշտությամբ. «Օրեր առաջ թվով 76 քաղաքացիներ ճանապարհային ոստիկանությունում մրցութային կարգով ընդունելության քննություններ էին հանձնում»։