Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նրա երկու կողմերում կանգնած են Մոսկվայում բնակվող հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն եւ հաղորդավար, շոումեն Գարիկ Պապոյանը: Սոնա Ռուբենյանի թողած մեկնաբանությունից հասկանալի է, որ նա երազանք է պահել՝ կանգնելով երկու Գարիկների մեջտեղում:
Սոնան գրել է. «Երազանքը պահեցի, սպասեմ իրականացմանը)))»:
Այս հրապարակմանն իր Instagram-ի էջում արձագանքել է Գարիկ Պապոյանը: Նա հրապարակելով նույն լուսանկարը նա կատարել է հետեւյալ գրառումը. «Էն որ երազանքդ հաստատ կատարվելու ա, քանի որ երկու կողմից կանգնած են ոչ թե երկու Գարիկ, այլ միանգամից երկու Գարիկ Յուրևիչ))))»:
Հիշեցնեն, որ վերջերս Սոնան Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար էր հրապարակելիր Instagram-ի միկրոբլոգում: Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ Անի Քրիստիի «Իմ լռություն» երգի խոսքերից մի հատված գրելով:
Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է.
«Իմ լռություն, շտապ արթնացիր,
Տար հեռու ինձ շատախոս մտքի այս աշխարհից,
Կեղծ ժպտերեսներից...»: