Բարդա-Աղդամ ավտոմագիստրալի 4-րդ կիլոմետրին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հավաքվել էին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում էին իբր Ակնայի/Աղդամի շրջանի Թազաքենդ գյուղի փախստականներ ու ցանակնում էին վերադառնալ իրենց ծննդավայրը։ Նրանք պատրաստվում էին այդ հատվածից ոտքով քայլել դեպի Բաշ Գյարվանդ գյուղ, որտեղից էլ պետք է ապօրինի կերպով հատեին Արցախի պետական սահմանը։ Ակցիան հովանավորվում էր Ադրբեջանի ԱԱԾ-ի և ՊՆ-ի կողմից և միտում ուներ վերածվելու նոր Խոջալույի։
Սակայն Արցախի համապատասխան կառույցների վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ ստիպեց ադրբեջանական կողմին ձախողել իրենց մշակած սցենարը։ Քանի որ ադրբեջանական կողմը հասկացավ, որ այս անգամ երկրորդ ցեղասպանություն չի կարող կազմակերպի ու կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց ղեկավարության վրա։
Ակցիայի կազմակերպիչներից` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին` Թարթառի բաժին։
Ակցիայի մյուս մասնակիցները չեն կարողանում ավտոմագիստրալի 4-րդ կիլոմետրից առաջ շարժվեն, քանի որ նրանց տեղաշարժը սահմանափակում են ոստիկանական մեծ ուժերը։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան