«Росбалт» կայքը տեղեկացնում է, որ Epiphany Labs կազմակերպությունը աշխատանքներ է տանում բջջային հեռախոսի ունիկալ լիցքավորիչ ստեղծելու ուղղությամբ: Դրա շնրոհիվ կարող եք լիցքավորել հեռախոսը տաք թեյի միջոցով:
One Puck սարքը օգտագործում է Սթիրլինգ շարժիչը: Դա ջերմային մեքենա է, որի աշխատանքի սկզբունքը հիմնված է աշխատանքային մարմնի պարբերական տաքացման և սառեցման վրա: Այն ստեղծվել է դեռ 19-րդ դարի սկզբին, սակայն ոչ ոք չի կարողացել օգտագործել այն բջջային հեռախոսի լիցքավորման համար:
Բջջային հեռախոսը լիցքավորելու համար, բավական է լիցքավորիչը միացնել «տաք» կողմին, որի վրա դրված է տաք սուրճը կամ թեյը, կամ էլ հակառակ կողմում մի բաժակ սառը ջուր դնել: