1. Շատ լռել:

2. Երբեք ոչինչ ուղիղ չհարցնել:


3. Սեփական մտքերն ուրիշի գրքերում չբացահայտել, չգրել լուսանցքներում:

4. Իմաստուն մարդը երբեք ոչ ոքի չի պատմի իր իրական մտադրությունների մասին: Պարծենալը նախանձ է հարուցում, իսկ քանի որ այն հզոր էներգետիկ ազդակ է, հանգեցնում է պարծեցողի կորուստներին: Մարդիկ իրենց էությամբ նախանձ են: Նախանձն ամենաուժեղ էմոցիաներից է: Հարուցում է Տիեզերքի ուժեղ արձագանքը:

5. Խորամանկությունը հանգամանքներից օգտվելու կարողությունն է, իմաստությունը` ինչպես, որտեղ և ինչով օգտվելու իմացությունը:

6. Իմաստուն մարդը խոսակցության մեջ երբեք ուղիղ վիրավորանքներ չի օգտագործում:

7. Իմաստուն մարդիկ միմյանց քարտերը չտեղեկացվածների մոտ չեն բացում:

8. Իմաստուն մարդիկ աշխատում են օգտագործել իրենց հնարավորությունների առավելագույնը՝ անգամ փոքր նպատակների հասնելու համար: Այդպես նրանք ասես մարզում, պատրաստում են իրենց՝ մեծ գործեր անելու համար: Սակայն պետք է հիշել, որ սա չի վերաբերում փոքր նպատակներին հասնելու համար զանազան ծանոթությունների ու կապերի օգտագործմանը: Իմաստուն մարդիկ չնչին նպատակների համար իրենց կապերը չեն օգտագործում:


9. Իմաստուն մարդու ձեռքի տակ միշտ ամենաանհրաժեշտ բաները կան կարևոր գործեր կատարելու համար: Իմաստուն մարդն աշխատում է իրավիճակը կանխատեսել:

10. Իմաստուն մարդը միշտ հաշվի է նստում ուրիշի կարծիքի հետ, բայց երբեք չի հրաժարվում իր կարծիքից: Միայն իսկապես ճշմարտության հետ բախվելիս է նա խմբագրում իր տեսակետը տվյալ հարցի վերաբերյալ:

11. Իմաստուն մարդիկ միշտ փորձում են հետևել նշաններին ու հնարավորությունը բաց չեն թողնում օգտվել ստացած գիտելիքներից:

12. Իմաստուն մարդիկ հետևում են իրենց առողջությանը, այլ ոչ թե կործանում են այն՝ հանուն սուտ նպատակների:

13. Իմաստուն մարդիկ իրենց կյանքում անհաջողություններ չեն ունենում: Նրանց կուտակածը լոկ փորձն է, երբեմն` անհաջող:

14. Իմաստուն մարդիկ մտերիմ մարդկանց հետ ունեցած խնդիրները լուծում են միայն մտերիմ մարդկանց հետ, օտար աչքերից ու ականջներից հեռու, առանց երրորդ մարդ ներգրավելու: Իմաստուն մարդիկ ամբոխի ներկայությամբ սկանդալներ չեն սարքում:

15. Ցանկացած իրավիճակ ադեկվատ ընդունելու համար իմաստուն մարդիկ նախ փնտրում են առավելությունները, իսկ հետո միայն ստուգում՝ եղե՞լ են արդյոք այնտեղ թերություններ ընդհանրապես:

 Նյութի աղբյուրը՝ 168.am