Հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին մի խումբ քաղաքացիներ բաց նամակ են հղել.

Դիմում

Հարգելի պարոն Ջաղինյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ ֆեյսբուքյան «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի շրջանակներում ստեղծվել է մի իրադարձություն՝ «Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին /Հայոց Հարց հաղորդաշար/» անվանումով, որով մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել որպեսզի «Հայոց հայց» հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին, հաշվի առնելով այդ հաղորդման կարևորությունն ու հանրության հետաքրքրվածությունը նրա հանդեպ: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ այդ պահանջագրին միացել են արդեն 1000-ից ավել մարդ: Հուսով ենք այս խնդրանք-պահանջագիրը հաշվի կառնվի Հ1-ի ղեկավարության կողմից և հանրության այս հատվածի հեռուստաճաշակին համարժեք հաղորդաշարը կցուցադրվի ավելի հարմար ժամի:

Ֆեյսբուքյան էջի հղումն այստեղ` Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին /Հայոց Հարց հաղորդաշար/