Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի թիմին:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում բուքմեյքերական ընկերություննները բացահայտ ֆավորիտ են համարում հայկական թիմին, որի տնային հաղթանակը գնահատում են 1.16 գործակցով: Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը ստացել է 26.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 8.00:
Հայաստան – Լիխտենշտեյն խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Սկոպյեում կխաղա մակեդոնացիների հետ: