ՖԱՖ շարժման երկրպագուները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել են Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 9-ին տեղի կունենա մակեդոնացիների դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումը:
ՖԱՖ-ը երկրպագուների համար ուղեւորություն էր կազմակերպել Մակեդոնիա – Հայաստան խաղին, սակայն Ռուսաստանում Մակեդոնիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել հայ երկրպագուներին:
Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Սկոպյե եւ հանգրվանել «Մարիոթ» հյուրանոցում:
Սեպտեմբերի 8-ի երեկոյան Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում, որտեղ սեպտեմբերի 9-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կկայանա Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը: