ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում սեպտեմբերի 8-ին անցկացվեցին առաջին տուրի վերջին՝ երրորդ խաղային օրվա հանդիպումները:
A դիվիզիոնի կենտրոնական խաղում Անգլիայի հավաքականը տանը 1:2 հաշվով պարտվեց իսպանացիներին, որոնք տարան կամային հաղթանակ: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում (տեսանյութ):
Հանդիպումից առաջ Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ստացել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը: Քեյնին մրցանակը հանձնել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:
Ազգերի լիգա, առաջին տուր
A դիվիզիոն
Չորրորդ խումբ
Անգլիա – Իսպանիա՝ 1:2
Մարկուս Ռեշֆորդ, 11 – Սաուլ, 13, Ռոդրիգո, 32
Երկրորդ խումբ
Շվեյցարիա – Իսլանդիա՝ 6:0 (տեսանյութ)
Ստիվեն Ցուբեր, 13, Դենիս Զակարիա, 23, Ջերդան Շաքիրի, 53, Հարիս Սեֆերովիչ, 67, Ալբիան Յետի, 71, Ադմիր Մեհմեդի, 82
B դիվիզիոն
Երրորդ խումբ
Հյուսիսային Իռլանդիա – Բոսնիա-Հերցեգովինա՝ 1:2 (տեսանյութ)
Ուիլ Գրիգ, 90+3 – Հարիս Դուլեւիչ, 36, Էլվիս Շարիչ, 64
C դիվիզիոն
Երկրորդ խումբ
Ֆինլանդիա – Հունգարիա՝ 1:0 (տեսանյութ)
Տյեմու Պուկի, 7
Էստոնիա – Հունաստան՝ 0:1 (տեսանյութ)
Կոստանտինոս Ֆորտունիս, 14
D դիվիզիոն
Երկրորդ խումբ
Բելառուս – Սան Մարինո՝ 5:0 (տեսանյութ)
Իգոր Ստասեւիչ, 4, Ստանիսլավ Դրագուն, 26, 87, Անտոն Սարոկա, 67 (11մ), Յուրի Կովալեւ, 90+1
Լյուքսեմբուրգ – Մոլդովա՝ 4:0 (տեսանյութ)
Կեւին Մագլետ, 32, Օլիվեր Թիլ, 60, Դանել Սինանի, 75, Քրիստոֆեր Մարտինս, 83