ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելեցի այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»:
Այսօր Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել: Կրակը հանգցրել են քաղաքացիները: