Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ՝ մամուլի համար:

Բախտաձեն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այցի շրջանակում նախատեսված է առանձնազրույց եւ ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար:


Վրաստանի վարչապետը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի եւ Ազգային Ժողովի նախագահի հետ:

Ի պատիվ Վրաստանի վարչապետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նախատեսվում է պաշտոնական ընթրիք: