VARDA հաճախ է իր մտորումներով կիսվում իր Instagram-ում եւ այս կամ այն թեման բուռն քննարկում է միկրոբլոգի իր հետեւորդների հետ: Ի օգուտ արտիստուհու հարկ է նշել, որ նա չի վազում հետեւորդներ հավաքելու հետեւից, այդ իսկ պատճառով, երբ հայուհին ինչ-որ բան է հրապարակում դրան կից մեկնաբանություններում նրա հետեւորդներն ադեկվատ են եւ շատ հազվադեպ են վատ մեկնաբանություններ թողնում:

Եվ այսպես, այս անգամ պարուհին միկրոբլոգի իր էջում որոշել է խոսել սիրո թեմայով:

 

«16 տարեկանում դու մտածում ես, որ սերը տառապանք է: 20-ում քեզ թվում է, որ սերն ընդմիշտ է: 25-ում դու վստահ ես, որ մեջքիդ ետեւում թեւեր ունես: 30 տարեկանում հասկանում ես, որ սերը թեւեր չեն մեջքիդ հետեւում: Սերն այն է, երբ չես հպվում գետնին, որովհետեւ ինչ-որ մեկը քեզ ձեռքերի վրա է տանում», - գրել է VARDA-ն: