«Որոշ բուհերի ռեկտորներ արհամարհելով իրենց կառավարման խորհրդով հաստատված 2013 թ. բյուջեն, բարձրացրեցին ուսման վճարները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Ապա ավելացրել է. «Տարբեր բուհեր ուսման վարձերը թանկացրեցին՝ հակառակ այն բանի, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները 2013թ. հունվարին լսել են ռեկտորների ֆինանսական հաշվետվություններն ու հաստատել 2013 թվականի բյուջեն, որտեղ իհարկե չեն նախատեսվել այդ թանկացումները: Անձամբ հունվարին ներկա եմ եղել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստին, որտեղ հաստատել ենք 2013թ. բյուջեն, և որտեղ ուսման վարձը իրականում չի բարձրացվել: Նախագահական ընտրությանը նախորդող քարոզարշավի ընթացքում ս.թ. հունվարին Հ1-ով լուսաբանվեց ԵՊՀ խորհրդի նիստը, որը նախագահում էր ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, որի ժամանակ հաստատվել է 2013թ. բյուջեն, որտեղ ոչ մի խոսք չի եղել ուսման վճարների բարձրացման մասին, իսկ ընտրությունից հետո ԵՊՀ-ում ուսման վարձերը սեպտեմբերից բարձրանալու են: Ուրեմն հարց է ծագում, ո՞ւմ են պետք ռեկտորների այդ շինծու հաշվետվություններն ու հաջորդ տարվա բյուջեի կեղծ հաստատումները, եթե դրանք նախագահական կեղծված ընտրություններից հետո շատ հեշտությամբ դրվեցին մի կողմ, և որոշ բուհեր բարձրացրեցին ուսման վարձերը: Հիշեցնեմ, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները ղեկավարում են իշխանության ամենաբարձր մակարդակներում նստած Հանրապետական պաշտոնյաները՝ ՀՀ գործող Նախագահ, ՀՀ գործող վարչապետ, ՀՀ ԱԺ նախագահ և այլք, որոնցից ոչ մեկն այսօր հարց չի բարձրացնում իր բուհի ռեկտորի առաջ, թե՝ մենք բյուջեն հաստատել ենք, էս ի՞նչ եք անում: Ստացվում է, որ այս պաշտոնյաներին ռեկտորները պարզապես արհամարհում են: Ասածս չի վերաբերում ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որովհետև, ինչպես վերևում ասացի, մանկավարժականը վարձերը չի բարձրացրել, սակայն որպես ՀՀ վարչապետ՝ պարոն Սարգսյանն այս հարցը պարտավոր էր բարձրացնել երկու պատճառով. 1. Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրած իր կառավարության ծրագրով պարտավորվել էր բուհերում սահմանել ուսման վարձի վերին շեմ: Կառավարության այս ծրագիրը հաստատվեց ԱԺ-ում, սակայն ոչ մեկը չհարցրեց, թե ի՞նչ է նշանակում ուսման վարձի վերին շեմ սահմանելը, և ո՛չ ՀՀ վարչապետը պարզաբանեց, ո՛չ ռեկտորները խորացան այս հարցի մեջ: 2. Ելնելով ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիր ՀՀ օրենքից այն մասին, որ բարձրագույն կրթությունը մատչելի չէ սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար, «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրով նախատեսվել էր ուսանողներին տրամադրել հատուկ վարկեր և այդ նպատակով 34,009.8 հազ. դրամի չափով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ (վարկերի տրամադրման մեխանիզմի ձևավորում), սակայն, ինչպես գրված է ՎՊ-ի 2012թ. հաշվետվության մեջ, հետագայում վարկերի տրամադրման գործընթացը դադարեցվել է: Այդպես էլ ՀՀ վարչապետն ու ԿԳ Ծիգը չպարզաբանեցին, թե ինչու դադարեցվեց այս գործընթացն ու ո՞ւր կորավ 34 մլն դրամը: Եվ ընդհանրապես, ի վերջո, այս վարկային ծրագիրն աշխատելո՞ւ է Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ»:
Այս թեմայով
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)
Բայդենը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում
ՉԼ․ «Ռեալի» հակառեկորդը
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փաստ»
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տեղում
ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն
Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ․ «Փաստ»
Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
Երկար ժամանակով լույս չի լինելու
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարները
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո
44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ»
Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
Նոյեմբերի 28-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի մոտեցումը՝ մարդկային ընկերքի ամրապնդման նպատակով
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Բայդենը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է պատրաստում
Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում
Բայդենը 24 մլրդ դոլար է խնդրել Կիեւին օգնելու եւ զինապաշարները լրացնելու համար. Politico
Իրանը ողջունում է հրադադարի համաձայնագիրը Լիբանանի և Իսրայելի միջև
Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ Պ...
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փա...
1
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
2
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
3
Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առ...
4
Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալին»․ «Հրապարակ»
Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել․ «Փաստ»
Հայաստանում կան փակ ճանապարհներ. Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքում, Արագածում, Ջերմուկում ձյուն է տ...
ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն
Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ․ «Փաստ»