ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը որ ստացվել է այս ընթացքում դա ՀՀԿ–ի դեմ պայքարելն է։ Այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե որոշ ուժեր իրենց Հեղափոխության պաշտպան են ներկայացնում, բայց թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ։
«Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ՝ երկրի հասարակությունը Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան նախորդ իշխանությունների դեմ հավերժական պայքարն է»,–նշեց նա։
Աշոտյանի կարծիք հայտնեց, որ այս պահին եթե որեւէ քաղաքական ւոժին սատարող նախկին ՀՀԿ–ականներ կան, ապա նրանք ամենաշատը հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբերում են։
Բացի այդ, պատգամավորի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ժողովրդական լեզվով ասած «փուռն է տալիս իր այսօրվա դաշնակիցներին». «Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին»։
Նկատառմանը, թե գուցե նկատի ուներ «Ելք»–ից ուժերին, նա նշեց, որ «Ելք»–ից ամենահաճախն ինձ հետ շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը տարբեր ձեւաչափերով, «նաեւ իր նախաձեռնությամբ՝ ընդգրկելով ինձ տարբեր ձեւաչափերի մեջ»։
Աշոտյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ Փաշինյանը ամեն ինչի պատրաստ է իր թեկնածուի համար առավելագույն ձայներ ապահովելու ճանապարհին։