Հայաստանի ԱԱԾ-ն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Այն մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։
Սա նշում եմ՝ մեկ անգամ ևս հիշեցնելու, որ երկրի անվտանգության երաշխավորը ԱԱԾ-ն է։ Բայց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ-ի տնօրենը մի այնպիսի բան ասաց, որ կասկածի տակ առա ազգի, երկրի անվտանգությունը․
«․․․Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց ու շփվել հասակակիցների ու ընկերների հետ: Կողքից թվում ա՝ ռոմանտիկայի մեջ ենք, բայց ոչ, գործ ունենք լուրջ հանցագործությունների բացահայտման հետ ու մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ ամեն քայլի․․․»:
Սա վա՞խ է, թե՞ արդարացում, գուցե՝ երկուսը միասին, որ թիկնազորով է շրջում․
Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ պարոն Սասուն Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորով ման գալ, սխալվում է:
Վախը, անհանգստությունը հասկանում եմ, բայց նման կառույցի ղեկավարը հանրության առաջ նման կերպ «չպիտի բացվեր», ռոմանտիկան հենց դա էր։ ԱԱԾ տնօրենի ուսերին ավելի մեծ բեռ է դրված՝ երկրի անվտանգությունը։ Դա նույնն է, երբ պատերազմի դաշտ մտնելուց առաջ հրամանատարն ասի՝ բայց ես կարող էի տանը մնալ․․․
Վերջապես բոլորն ԱԱԾ-ից են վախենում, դուք ումի՞ց եք վախենում։ Այստեղ շատ տեղին է այս փոքրիկ գրառումը․
Հեղափոխություն եմ ասել. մինչ հեղափոխությունը ԱԱԾ-Ն էր բոլորին գաղտնալսում, հեղափոխությունից հետո՝ ԱԱԾ-ին են գաղտնալսում...
Այստեղ անվտանգության բաց չկա՞․․․ Անկախ՝ ով է ձայնագրել։ Երբ թշնամին ճեղքում է օղակը, պետք է մտածել սեփական թույլ կետի մասին․․․ Միշտ էլ թույլ կետին խփելու են։
Նյութի աղբյուրը` Hraparak.am