Դերասանուհի-հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հաճախ հրապարակումների շարքը համալրում է նոր լուսանկարներով, որոնց կից քննարկում է սոցիալական, երբեմն քաղաքական հարցեր, դիալոգ է սկսում իր օգտատեր-երկրպագուների հետ:

Իսկ այս անգամ հայկական շոու-բիզնեսի գեղեցկուհին ներկայացրել է իր այսօրվա լուքը: Նազենին միշտ էլ աչքի է ընկել յուրահատույկ աքսեսուարների հանդեպ թուլությամբ: Իր Instagram-ի Story բաժնում հրապարակել է նոր լուսանկար ավտոմեքենայի միջից, որում ինքնատիպ ականջօղերով ու արեւային ակնոցով է:

 

«Օրվա լուքը», - անգլերեն լեզվով մակագրել է լուսանկարը հաղորդավարուհին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին նուրբ հումորով խոսել էր քաղաքական գործիչների տեսքի ու կեցվածքի մասին: Նա գրել էր. «Աջ ու ձախ բոլորը թեկնածու են, քաղ. գործիչ կամ «փրկիչ», երբ նրանցից շատերը տարրական իրենց մարմնի հարցերը չեն կարողանում «լուծել»: Լավ, սպորտային կեցվածքը ունի շատ կարևոր հատկություններ.
1. սպանում է մարդու միջի car u naxadznerin (քար ու նաքսաձներին)
2. Վատ էներգիան փոխարինում լավով (ոչ թե լայվով)
3. Բացասական մտքերը՝ դրականներով
4. Կրծքավանդակում տեղ է ազատում՝ ՍԻՐՏԸ ԼԱՅՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
5. Թոքերը մռայլ նավսերի փոխարեն թթվածնով լցնում
6. Ավելացնում երջանկության հորմոնները
7. Միջավայրին ազատում ձեր «կլյաուզնիկ» կպչուն մտքերից
8. Եւ վերջապես՝ գեղեցիկ (կիրթ ու մարզված) մարմնում գեղեցիկ ու կիրթ հոգի, որը կառուցողական է ու սիրառատ։
Հ.Գ. Քաղաքականությունը «սութ» ա, սիրով զբաղվեք սպորտով: ՆՀ 2018
հատուկ՝ աշխարհի լավագույն հետևորդներին ԺՊԻՏՆԵՐ»: