Էլեկտրոնային սիգարետները գրեթե նույնքան վնասակար են, որքան սովորականները. նոր հետազոտությունն ապացուցել է, որ նրանք կարող են բարձրացնել թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը, ինչպես եւ սովորական սիգարետները։
Desert Research Institute-ի (DRI) եւ University of Nevada-ի գիտնականները հետեւել են 12 ծխողի։ Պարզվել է, որ էլեկտրոնային սիգարետ ծխելուց հետո ալդեհիդի միջին կոնցենտրացիան արտաշնչված օդում 10,5 անգամ ավելի բարձր է, քան մինչեւ ծխելը։
Իսկ ֆորմալդեհիդի կոնցենտրացիան դրա հետ մեկտեղ 100 անգամ ցածր է եղել, քան գոլոշիում։ Նշանակում է՝ թունավոր գոլոշիների առյուծի բաժինը մնում է օրգանիզմում։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ էլեկտրոնային սիգարետ ծխելը լրջորեն մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման վտանգը։
Ի դեպ, էլեկտրոնային սիգարետները նաեւ վտանգավոր են լյարդի համար։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք հանգեցնում են լյարդում ճարպի կուտակմանը։ Սա հաստատել է մկների հետ կատարված փորձը։
Էլեկտրոնային սիգարետներում կա նիկոտին, որն արդեն կապել են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության հետ։ 12 շաբաթվա ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են Е ապոլիպոպրոտեին գենից զրկված մկներին։ Գենոմի այդպիսի ձեւափոխումը մկներին դարձրել է նախահակված սրտի հիվանդության զարգացմանն ու լյարդում ճարպի կուտակմանը։ Բոլոր կենդանիներին կերակրել են ճարպով ու խոլեստերինով հարուստ կերով։
Ընդ որում, մկների մի խմբին ենթարկել են էլեկտրոնային սիգարետների ազդեցությանը։ Երկրորդ խումբը վերահսկվող է եղել։ Գիտնականները հավաքել են մկների լյարդի նմուշներ եւ ուսումնասիրել են գեները։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են էլեկտրոնային սիգարետներն ազդել օրգանի գենետիկ մակարդակի վրա։
Նկատվել են փոփոխություններ 433 գեներում՝ կապված լյարդի ճարպային հիվանդության զարգացման հետ։ Նաեւ փոփոխություն էին կրել գեները՝ կապված ցիրկադային ռիթմերի հետ։ հՀայտնի է, որ այդ ռիթմերի խանգարումները հանգեցնում են լյարդի հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ ճարպային հիվանդության։