57-ամյա հոլիվուդյան աստղ Ժան Կլոդ Վան-Դամը վաղ առավոտյան ժամանել է Երեւան, որտեղ նրան դիմավորել է նաեւ NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը: Աշխարհահռչակ դերասանն այստեղ մասնակցելու է Comedy Club շոուին, որը մեկնարկում է այսօր՝ սեպտեմբերի 15-ին եւ տեւելու է երկու օր:
Ինչպես արդեն հայտնի է բոլորին, սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի է ունենալու Comedy Club փառատոնը, որի հատուկ հյուրն է Ժան Կլոդ Վան Դամը: Հոլիվուդյան դերասանը, ով հայնի է իր դերերով «Ունիվերսալ զինվորը», «Արյունոտ սպորտ» ֆիլմերում, Հայաստան է ժամանել, որպեսզի ներկա գտնվի առաջին անգամ պատմության մեջ իրականացվող նկարահանումներին՝ Երեւանում:
Հայ հանդիսատեսը կտեսնի նաեւ Օլգա Բուզովային, Ելենա Լետեւչայային, Արարատ Կեցյանին, DJ Smash-ին, Թաթա Սիմոնյանին, դիզայներ Վահան Խաչատրյանին: