Հայկական երկու բանակներում մարդասպաններ չկան ու դա է պատճառը, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ցանկությունը չի իրականանում։ Ադրբեջանի ղեկավարությունը ամեն գնով փորձում է քաղաքացիական որևէ զոհ ունենա, որպեսզի դա օգտագործի իր քարոզչության մեջ։
Սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ հայկական բանակում չկան մարդասպաններ, ովքեր կգնդակահարեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որքան էլ Ադրբեջանը փորձի նման սցենար իրականացնել։
Ցանկացած հայ զինվորի համար թշնամին զենքը ձեռքին զինվորականն է, սակայն բանակը երբեք թույլ չի տա, որպեսզի ադրբեջանական կողմը թելադրի խաղի կանոնները։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան