Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է իր գերակտիվությունը միկրոբլոգի իր էջում: Նա իր Instagram-ում հերթական լուսանկարն է հրապարակել, որում պատկերված են նրա ամուսինը՝ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Ժան Կլոդ Վան Դամը: Իր հրապարակմանը կից Ժաննան կրկին հումորային մեկնաբանություն է կատարել: Նա խոսելով, թե ում հետ է Գարիկն իրեն փոխել՝ գրել է.
«Ինձ համար դժվար է այս մասին գրել այժմ, բայց մամուլի բամբասանքներից ու ասեկոսեներից խուսափելու համար, ես պետք է հայտնեմ, որ Գարիկը Ժաննային փոխել է Ժանի հետ: Ամեն ինչ տեղի ունեցավհազարավոր մարդկանց աչքերի առջեւ Երեւանում տեղի ունեցած Comedy Club փառատոնի ժամանակ: Եթե դուք նույնպես ցանկանում եք տեսնել դա, ապա դիտեք Comedy-ն»: