Զաքիր Հասանովը առաջնագծում առաջին հերթին վտանգավոր է ադրբեջանցի զինծառայողների համար։
Այս օրերի ընթացքում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը բարձրացել է առաջնագիծ ադրբեջանական կողմը ամեն օր տարածում է լուրեր ամբողջ սահմանի երկայնքով հայկական կողմի կրակոցների մասին, սակայն զոհերի կամ վիրավորների մասին լռում են, բայց դրանց բացահայտվում են ոչ պաշտոնական աղբյուրներից։
Խնդիրը նրանում է, որ ադրբեջանցի գեներալ Հասանովը, ով որևէ կապ չունի իր ուսադիրների և պաշտոնի հետ, ամբողջությամբ սխալ գործողություններ է իրականացնում և դրա արդյունքում վտանգում է իր զինվորների կյանքը, դրա արդյունքում տուժում են նաև մեր զինծառայողները։
Թերևս գնալով մոտենում է այն օրը, երբ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հասանովին երկրի նախագահը կփոխարինի ԶՈւ ԳՇ պետ Սադիկովով, քանի որ վերջինս մի քանի տարի է ինչ աշխատում է այդ ուղությամբ ու մեծ է հավանականությունը, որ ռազմական ձախողումների մեջ մեծ ներդրում ունի հենց նա, որպեսզի ավելի սրի նախարարի և նախագահի հարաբերությունները։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան