«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոն ԹՎ-ի «Հայկական ուրբաթ» ծրագրի եթերում (նոր աչքովս ընկավ) հայոց մեծն ինկվիզիտոր Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց, որ ՄԻՊ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Խտրականության մասին» օրենքի նախագծի հարցով խոսել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ: Վերջինը իբր ասել է մոտավորապես, թե երախտագետ կլինի իրենից՝ ԽՍ-ից, եթե նրա պայքարի արդյունքում այդ օրենքը չընդունվի: Հիմա անկախ օրենքի բովանդակությունից (իսկ իմ կարծիքով այն ոչ թե պարզապես անշառ է, այլ կարեւոր է հենց մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից եւ ընդունման ենթակա), եթե ԽՍ-ը ստում է, ապա ՄԻՊ-ը պետք է պաշտոնապես հերքի ԽՍ-ի ասածը: Իսկ եթե ԽՍ-ը ճիշտ է ասում եւ, այդ դեպքում, դուրս կգա, որ Կարեն Անդրեասյանը ստիպված է ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանում, եւ ուրեմն ՄԻՊ-ը պետք է հրաժարական տա եւ անցնի ուժ եւ տոկունություն չպահանջող, ավելի հանգիստ գործի»: