Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:
Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»,- ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՖՖ արտահերթ ժողովը եւ կազմակերպության նախագահի ու գործկոմի ընտրությունը: