Հայաստան ուղեւորված նոր մեքենաներն արդեն համալրել են մեր ավտոպարկը եւ վաղ առավոտից միացել են աղբահանության գործին: Այս մասին տեղեկացրել է Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրինությունը:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղեւորված նոր մեքենաներն արդեն համալրել են մեր ավտոպարկը եւ վաղ առավոտից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել նաեւ տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։
Ավտոպարկի թարմացման եւ աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնույթ է կրելու։
Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: