Մայքլ Ջեքսոնը մահից առաջ 60 ժամ չի քնել: Այս մասին AEG Live Ջեքսոնի համերգների կազմակերպիչը կազմակերպության դեմ դատական հայցի ժամանակ հայտարարել է Հարվորդի բժշկակական դպրոցի քնի բժշկության մասնագետ Չարլս Չեյսլերը: Այս մասին հաղորդում է Huffingtonpost-ը: Նա մասնավորապես նշել է, որ Ջեքսոնի կողմից ընդունած պրոպոֆոլ տեսակի դեղորայքը զրկել է մարմինը արագ քնից և ստեղծել միայն տպավորություն, որ հիվանդը քնած է:

«Դա նման է արհեստական սնունդ ընդունելուն, քո ստամոքսը լի է, սակայն դու չես ստանում անհրաժեշտ կալորիականությունը»,-նշել է Չեսարը: