Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը ժամը 14-ի դրությամբ:
ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյան հայտնել է, որ ընտրությունների առաջին 6 ժամերի ընթացքում մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 201268 քաղաքացի կամ 23.72%-ը:


