LFC Transfer Update թվիթերյան էջում, որը ներկայացանում է անգլիական Լիվերպուլի տրանսֆերները, հայտնվել է տեղեկություն, համաձայն որի մերսիսայդցիները համաձայնության են եկել Դոնեցկի Շախտիորի հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցի շուրջ: Այս մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն գոյություն չունի: 

«Լիվերպուլը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի հարցի շուրջ` տրամադրելով 20 մլն ֆունտստերլինգ»,- այս մասին նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնությունում գոլերի քանակով ռեկորդակիր է: Նա մեկ մրցաշրջանի ժամանակ դարձել է 25 գոլի հեղինակ: