«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը:

«Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդներն ընտրատեղամաս են եկել առանց անձը հաստատող փաստաթղթի կամ նույնիսկ առանց ԿԸՀ-ի տրամադրած հատուկ վկայականի, լրագրողներին ներս են թողել՝ ավելորդ աղմուկից զերծ մնալու համար»,- «Իրատեսին» ասաց ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ նման հրահանգ ստացել են զուտ այն պատճառով, որ նոր կառավարիչները չասեն, թե ԿԸՀ-ն բյուրոկրատական քաշքշուկներ է սարքել: Փաստն այն է, սակայն, որ հանձնաժողովի որոշ նախագահներ ու քարտուղարներ պարզապես թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: