Իտալացի Ջանի Դե Բիազին մոտ է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելուն: Ալբանիայի ազգային հավաքականի (2011-2017) նախկին գլխավոր մարզիչը Երեւանում բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հաղորդում է ալբանական sport.alpenews.al-ը:
62-ամյա մարզիչն այս տարի աշխատանք չի ունեցել: 2017 թվականին նա հեռացվել է իսպանական «Ալավեսից»:
Դե Բիազիի ղեկավարությամբ Ալբանիայի թիմը նվաճել է Եվրո-2016-ի ուղեգիր: Տարբեր տարիների նա գլխավորել է իտալական «Մոդենան», «Բրեշիան, ՍՊԱԼ-ը, «Ուդինեզեն», «Տորինոն», իսպանական «Լեւանտեն»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է անցած շաբաթ Վարդան Մինասյանի ներկայացրած հրաժարականից հետո: