Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախգահ Նելսոն Մանդելան, որին տեղափոխել էին  Պրետորիայի հիվանդանոց շուրջ երկու շաբաթ առաջ, գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտարարել է երկրի ներկայիս առաջնորդ Յակոբ Զուման:

Ինչպես հաղորդում է անգլիական BBC գործակալությունը, Զուման այցելել է Մանդելային հիվանդանոցում: Բժիշկները հայտնել են նախագահին, որ Մանդելայի վիճակը վատացել է վերջին օրերի ընթացքում: Տարվա սկզբից սա արդեն Նելսոն Մանդելայի երրորդ հիսպիտալացումն է: Հիշեցնենք, որ 94 ամյա Նոբելյան մրցանակակիրը, որը ղեկավարել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը 1994-99 թվականներին, տառապում է թոքերի վարակով: