Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից եւ վերսկսել է մարզումները իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, գրում է Evening Standard-ը:
«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումը բաց թողած 29-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Բրենտֆորդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել ուկրաինական «Վորսկլայի» դեմ Եվրոպայի լիգայի առաջին տուրի խաղում (4:2):