«ՀառՌուսգազարդ»-ի  և «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը հնարավորություն կտա 5 տարի հետո ասել, որ այդ գազը մեզ պետք չէ: Այսօր կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 «Դա հնարավորություն կտա առաջիկա 5 տարում չունենալ գազի գնի փոփոխություն», - նշեց նա:  Գ. Սահակյանը նաև հայտնեց, որ 60-70 հազար անապահով ընտանիքներ  գազը կստանան այն նույն գնով, ինչ մինչ այժմ:

Լրագրողների այն հարցին, թե բացի էլեկտրաէներգիայի և գազի թանկացումներից, էլ ինչ հնարավոր «անակնկալներ» են սպասվում, Գ. Սահակյանը հայտարարեց. «Հունվար ամսից կլինի համատարած աշխատավարձի բարձրացում»: