«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները եւ հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնելու նպատակով:
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին եւ հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:
Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: Իշխանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագայում նման սաբոտաժը բացառելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում