Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետաքրքիր և միևնույն ժամանակ ուրախալի լուրեր են գալիս Բաքվից...
Տխրահռչակ ադրբեջանական "Ղարաբաղի ազատագրման կոմիտե" կոչված կազմակերպությունն այսօր Բաքվի Յասամալի շրջանի "Մեհսուլ" հրապարակում "Ազատագրենք Ղարաբաղը" խորագրով հանրահավաք է անցկացնում... Կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է,որ ցուցարները նաև պահանջելու են,որ "ազատագրված" Ղարաբաղ վերադառնան "բռնի" տեղահանված ազերիները...

Այս խորագրով հանրահավաքը,ինչպես նաև այն հանգամանքը, որ Նաղիի կազմակերպությունը սերտ համագործակցում է ապշերոնյան բռնապետի աշխատակազմի հետ, ենթադրվում է, որ այս հանրահավաքը մարդաշատ կլինի...Բացի այդ, հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Ալիևներին հաջողվել է իրենց կառավարման տարիներին այնպիսի հայատյացություն սերմանել ազերի-թուրքերի մոտ, որ հանրահավաքի մեծ "մասսովկան" ապահովված կլիներ... Սակայն իրականությունը լրիվ այլ է...Ըստ ալիևյան կայքերի` Նաղիի կազմակերպված հանրահավաքին մասնակցում է ընդանենը 1500 մարդ...

Այո՛, պարզվում է, որ Արցախը կրկին Ադրբեջանին բռնակցելու և ազերի տեղահանվածների Արցախ վերադառնալու հարցը հետաքրքրում է ընդամենը 1500 մարդու... Ալիևի աշխատակազմի կողմից վերահսկվող կայքերը տարակուսանքով են այս տեղեկությունը հաղորդում՝ հույս ունենալով, որ "էստի համեցեքով" կկարողանան մարդկանց ուղղորդել "Մեհսուլ" հրապարակ... Ադրբեջանի բռնապետը, բազմաթիվ հարթակներ օգտագործելով, փորձում է համոզել բոլորին, որ ադրբեջանցիների համար թիվ ՄԵԿ խնդիրը՝ Արցախյան հիմնահարցն է...

Իլհամ բաբան հույս ուներ, որ իր և հոր կողմից զոմբիացված ադրբեջանական հասարակությունը, Արցախի վերադարձի թեմայով հանրահավաքի մասին իմանալով, կլցվի հրապարակներ և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով են չեն օգտագործել իշխանական լծակները մարդկանց հրապարակ տանելու համար...

Բայց, ինչպես պարզվեց, հասարակ ադրբեջանցին թքած ունի Ալիևի թիվ մեկ խնդրի՝ Արցախի վերադարձի և այնտեղ ազերի տեղահանվածների վերադարձի վրա...Ադրբեջանցիներին, հավանական է, ավելի շատ հետաքրքրում է այլ հարց՝ "Ու՞մ գրպաններն են լցվում ադրբեջանական նավթի արտահանումից ստացված միլիարդավոր դոլլարները...":


Հ.Գ.Ալիևյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են...Հավանական է, նույն հիստերիկ վիճակում է նաև այդ ԶԼՄ-ների տերը՝ Իլհամ Ալիևը...Պարզվում է, 2,5 միլիոն բնակչություն ունեցող Բաքվում ընդամենը 1500 մարդ է ցանկանում, որ Արցախը վերադառնա Բաքվի հսկողության տակ...