Yelaket.am\Ելակետ լրատվական-ը գրում է.
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը պայմանավորված է բնական պատճառներով, երգիչը մահացել է թոքերի այտուցից: Այս եզրակացությանը բժիշկները հանգել են դիահերձումից հետո, հայտնում է BFM հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ դիահերձումը կատարվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Տարասկոն քաղաքի դատախազի հրամանով: Նա պարզաբանել է, որ անհրաժեշտ է հստակեցնել շանսոնյեի մահվան ճշգրիտ պատճառը:
Արդյունքում, հիվանդության բացակայությունը ցույց է տվել, որ թոքային այտուցը հանգեցրել է «մարմնի սիրտ-շնչառական գործառույթների» դադարեցմանը: Նշվում է, որ մեծ երգչի մահը պայմանավորված է «բնական պատճառներով»:
Աշխարհահռչակ երգիչը մահացել է անցյալ գիշեր Ֆրանսիայում գտնվող իր տանը, 94 տարեկան հասակում:
Նյութի աղբյուրը ՝ yelaket.am


