ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի խոսքերով 2018 թվականի նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ։

Հին թղթադրամների շրջանառությունից դուրս գալու գործընթացը ճշգրտելու համար yelaket.am\Ելակետ լրատվական-ը կապ հաստատեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով մասնավորապես նշեց.


«Հին թղթադրամները կօգտագործվեն նոր թղթադրամների հետ այնքան ժամանակ, մինչև հները աբողջությամբ դուրս գան շրջանառությունից: Սա տնտեսական բնույթի գործընթաց է, որը հիմանակնում կատարվում է գումարների պահպանման և կեղծելու վտանգը խոչընդոտելու նպատակով»:

Հիշեցենենք, որ նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին, 5,000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

Կթողարկվեն նոր՝ 2,000 դրամանոց թղթադրամներ, որոնց վրա պատկերված է լինելու շախմատիստ Տիգրան Պետրոսյանը
100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am