Առավոտյան ժամը 11-ին մոտ Բաքվի ծայրամասում, Շիխովո շրջանի մոտ ծովն է ընկել ադրբեջանական օդուժի МИ-17 ուղղաթիռը: Անձնակազմի բոլոր 3 անդամները զոհվել են:

«Turan» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ փրկարարներն առայժմ գտել են զոհվածներից մեկի մարմինը: Ժամը 15-ի դրությամբ ուղղաթիռը դեռ գտնվելիս է եղել ծովի հատակին, որտեղ ծովի խորությունը հասնում է ընդամենը 3-4 մետրի: