«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգով ձերբակալված, ապա մեկ օր անց գրավի դիմաց ազատ արձակված քրեական տարր Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ Գարիկ Գրիգորյանի 10 մլն դրամ գրավը վճարել է ԲՀԿ-ն:

Այս անձինք, թեեւ քրեական տարրեր են, սակայն առնաձնապես չեն փայլում իրենց ֆինանսական կարողություններով:


Անգամ սեփական հագուստը ոչ թե գնում են, այլ գողանում մոլերից: Այդ իսկ պատճառով էլ ԲՀԿ-ն ձեռք է մեկնել իր օգտին ընտրակաշառք բաժանողին ու հոգացել նրա ազատության մեջ գտնվելու համար, ինչն արժեցել է 10 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Ֆազը բոլոր համապետական եւ տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում, սակայն այս ավագանու ընտրություններին Ֆազի եղբայրը լծվել էր ԲՀԿ-ի օգտին աշխատելու գործին:

Ընտրակաշառք էր բաժանում եւ քարոզարշավը չսկսած՝ աջ ու ձախ սպառնում մարդկանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում