Խոյ. Այսօր կարող են տարաձայնություններ ծագել մտերիմ ազգականների հետ, սակայն դրանք զգալի չեն լինի: Չի բացառված վեճ հին ընկերոջ հետ, հաշտեցումը արագ կգա, սակայն այնուամենայնիվ տհաճ նստվածք կթողնի:Օրվա երկրորդ կեսն աչքի է ընկնում էմոցիոնալ անկայուն ֆոնով, տրամադրությունը սովորականից ավելի հաճախակի է փոփոխվում, էմոցիաները վերահսկելն ուղղակի անհնար է դառնում: Դժվար է դառնում կրտսեր ազգականների հետ լեզու գտնելը:
Ցուլ. Այսօր ցանկալի չէ անշարժ գույք ձեռք բերել, խոշոր գնումներ անել: Խորհուրդ չի տրվում նաև ներդրումներ անելը: Դուք ձեզ չափից ավելի կտրուկ եք պահում, այդ իսկ պատճառով էլ մեծ է շրջապատի հետ կոնֆլիկտներ ունենալու հավանականությունը, ավելին՝ նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ հակառակորդներ ձեռք կբերեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անսպասելի հանդիպում վաղեմի ծանոթի հետ, որին անհիշելի ժամանակներից չէիք տեսել:
Երկվորյակ. Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ողջ այս օրը անցկացնում են պայքարի մեջ, առանց մտածելու այն մասին, թե կարելի էր և այն նվիրել մի որևէ հետաքրքիր բանի: Ընկերները փորձում են ձեզ տրամադրել խաղաղասիրության, սակայն դա նրանց մոտ վատ է ստացվում: Հետագայում, մտովի վերադառնալով այս ապրիլյան օրվա իրադարձություններին, դուք բազմիցս կփոշմանեք, որ խիստ քննադատաբար էիք տրամադրված և ներողամտություն չէիք դրսևորում:
Խեցգետին. Օրը հարմար է նոր ծանոթությունների, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, ինչն էլ օգնում է բազմաթիվ խնդիրներ լուծել: Կարելի է երկարաժամկետ պլաններ մշակել, կարող եք վստահ լինել, որ դուք կգտնեք դրանք իրականացնելու առավել օպտիմալ ձևերը: Հնարավոր է հին ծանոթներից արժեքավոր տեղեկությունների, կարևոր լուրերի ստացում: Շանս ունեք շահեկան գործարք կնքելու, կամ մի շարք հաջող գնումներ անելու:
Առյուծ. Սեփական գործողությունները չկշռադատելու, սեփական արարքների հնարավոր հետևանքները չգնահատելու ձեր հակվածությունը հանգեցնում այն բանին, որ դուք թույլ եք տալիս մի սխալ մյուսի ետևից: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ թշնամիներ են ձեռք բերում, որոնց դիմակայելը շատ ուժեր է խլում: Չի կարելի է մոլեռանդ խաղերով զբաղվել, կնքել կասկածելի գործարքներ:
Կույս. Օրը կարելի է օգտագործել ֆինանսական խնդիրները լուծելու, գործարքներ կնքելու համար: Աշխարհիկ միջոցառումներին այցելելը նոր ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում նոր սիրավեպի սկիզբ, որը երկար կտևի և կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Կարելի է վերջ դնել մտերիմների հետ տարաձայնություններին, վերականգնել ընտանիքում խաղաղությունը: Կեսօրին կարող են մանր խնդիրներ ծագել, սակայն դուք դրանք արագ կհարթեք:
Կշեռք. Այսօր ձեր առջև ծագող որոշ խնդիրները միանգամից լուծել չի լինի, սակայն փոքր ինչ ուշ դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել և ամեն ինչ կհարթեք: Շատերը կցանկանան ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, սակայն դուք պետք է սթափ լինեք և նրանց թույլ չտաք դա անել: : Դուք գերազանց եք լեզու գտնում ձեզ համար թանկ մարդկանց, ինչպես նաև նոր ծանոթների հետ: Հնարավոր է, որ գումարներ ստանաք, աշխատեք դրանք միանգամից չծախսել:
Կարիճ. Եթե այսօր դուք կառուցեք երկարաժամկետ պլաններ, պատրաստ եղեք այն բանին, որ դրանցում պետք կլինի լուրջ ուղղումներ մտցնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, սկսել կապիտալ ներդրումներ պահանջող գործեր, օրինակ՝ վերանորոգում: Դրանից բացի, դուք այսօր թերագնահատում եք ձեր և ձեր մտերիմների միջև ծագող տարաձայնությունները, որոնց պատճառները ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից:
Աղեղնավոր. Այսօր սկսած հարաբերությունները խիստ անհարթ կդասավորվեն և կստիպեն անհանգստանալ: Դուք ցրված ու անուշադիր եք, թույլ եք տալիս վրիպումներ մեկը մյուսի ետևից: Ձեր հակաակորդները հեշտությամբ ձեզ գերազանցում են: Ծայրահեղ կոռեկտ եղեք մտերիմների հետ շփումներում, ամեն մի անհաջող դիտողություն, անտեղի ասված խոսք կարող է ծայր աստիճան տհաճ հետևանքներ ունենալ:
Այծեղջյուր. Մեծ է մտերիմների հետ կոնֆլիկտներ ունենալու, ինչպես նաև ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը: Աստիճանաբար դրական միտումները թափ են հավաքում, և դուք ձեզ ավելի վստահ եք զգում: Ստեղծվում է հնարավորություն՝ ինչ-որ վաղեմի խնդիրներ լուծելու, և դուք այն բաց չեք թողնում: Այդ պահին նշանի որոշ ներկայացուցիչների մոտ բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կծնվեն:
Ջրհոս. Հնարավոր է կոնֆլիկտ հենց այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար առավել թանկ են: Դուք հակված եք ասելու այն ամենն, ինչ մտածում եք, առանձնապես չանհանգստանալով, թե արդյոք զրուցակցին դա հաճելի է լսել: Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ: Օրը կարող է շատ հաճելի անցնել, սակայն ձեր հաճույքները կարող եք ձեր վրա թանկ նստել, և դուք հետագայում մեկ անգամ չէ, որ կփոշմանեք այն բանից, որ տուրք տվեցիք ձեր ցանկություններին:
Ձկներ. Հնարավոր են ֆինանսական կորուստներ, սակայն դուք կարող եք դրանցից խուսափել, եթե չափից ավելի դյուրահավատ չլինեք: Երեկոյան կարող են խնդիրներ ծագել մարսողության հետ կապված: Ձեր կարծիքները պահեք ձեր մեջ՝ դուք հակված եք դրանք այն ձևով արտահայտել, որ դրանից չեն նեղանա միայն սրբերը: Ցանկալի չեն ուղևորությունները՝ ձեր անուշադրության պատճառով դուք կարող եք ընկնել տհաճ իրավիճակի մեջ: