France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակում է «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 30 թեկնածուներից տասն արդեն հայտնի են:

Առաջին տասնյակում տեղ են գտել Տիբո Կուրտուան («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը («Աթելտիկո»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ) եւ Գարեթ Բեյլը («Ռեալ»):

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր Թուրինի «Յուվենտուսի» պորտոգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել իտալական ակումբ: