Արդեն տեղեկացրել էինք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունենում Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը: Փաստաբան Սիրունյանը սկզբում ներկայացրեց միջնորդություն, որ ազատ արձակեն Սեդրակյանին:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Բաղդասարյանը չառարկեց Սիրունյանի միջնորդությանը: Չառարկեց նաև Հայրիկյանը, ասելով, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալանքին և միջնորդություն է ներկայացրել նաև մյուս երկու ամբաստանյալներին ազատելու համար: Դատարանը գնաց էլ խորհրդատվական սենյակ, որպեսզի որոշում կայացնի Սեդրակյանի խափանմանը միջոցը փոխելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից, դատավորը դեռ չի վերադարձել խորհրդատվական սենյակից: