Շուրջ 3 ժամ որոշում ընդունելուց հետո, դատարանը մերժեց Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբան Սիրունյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը: Փաստաբան Սիրունյանը սկզբում ներկայացրեց միջնորդություն, որ ազատ արձակեն Սեդրակյանին:
Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Բաղդասարյանը չառարկեց Սիրունյանի միջնորդությանը: Չառարկեց նաև Հայրիկյանը, ասելով, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալանքին և միջնորդություն է ներկայացրել նաև մյուս երկու ամբաստանյալներին ազատելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: