ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը Ֆեդայի Սանի գլխավորությամբ: Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:
Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին: