Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։
Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին նոր ֆոտոշարք է իրականացրել հայտնի լուսանկարիչ Վահե Ստեփանյանի (Vahe Step)-ի հետ: Այսօր եւս Ռիփին ներկայացել է համարձակ եւ սեքսուալ կերպարով: Իր Instagram-ում հրապարակած նոր լուսանկարներում երգչուհի-դերասանուհին ներկայացել է եթերային, փքված, վարդագույն զգեստով, որը ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, իսկ նրա ձեռքերում կան արծաթափայլ փուչիկներ։
Լուսանկարին կից Ռիփին կատարել է հետեւյալ գրառումը․ «Երկնքով, ամպերով ու սիրով պարուրված»։