Հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է եւ բնակվում է Երեւանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկից։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դ. Հայրիկյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի տղան է։ Հայտնաբերված դանակը հետաքննիչի կողմից առգրավվել է եւ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ հայտնաբերված դանակն էլ իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ նմանատիպ դանակների ազատ վաճառք կա հանրապետությունում։