Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանն իրեն աշխատանքի վերականգնելու հարցով դիմել է վարչական դատարան` բողոքարկելով ՀՀ կառավարության` հունիսի 6-ի նիստի որոշումը:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Վ.Էլոյանին աշխատանքից ազատելու համար որոշում կայացնելու հիմք նշել էր նրա` աշխատանքից ազատվելու մասին դիմումը:
Սակայն, ինչպես նշում է թերթը, Էլոյանը նման դիմում չի ներկայացրել:
Երեկ թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաստատել է Էլոյանի` վարչական դատարան դիմելու մասին լուրը: