ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի չստացված ելույթին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ մենք մեր կարծիքը տարածքների վերաբերյալ արդեն հայտնել ենք ու դրանք չեն փոփոխվել, իսկ ԱՄՆ դեսպանի «Հող՝ խաղաղության դիմաց» հայտարարությունը որակեց, որպես հեռացող դեսպանի կարծիք, որը մեզ համար որևէ նշանակություն չունի։
Նման հայտարարությամբ նաև զգուշացվեց հետագայում նոր դեսպանին, որ Հայաստանում խաղաղության համար միայն կռվում են, այլ ոչ թե տղերքի արյունը դեռ հողի վրա չչորացած հող են հանձնում։
Բայց այս ամենի տակ մի խորքային թեմա ևս կա, քանի որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը չէր կարող միայն ինքն իր կարծիքը հայտարարել Արցախի հողերի հետ կապված։ Նման արտահայտությունը լուրջ պատմություն պետք է ունենա, լուրջ քննարկված և որոշված։
Իսկ մեզ հարկավոր է նաև այդ որոշումը կայացնողներին իրենց տեղը ցույց տալ, որպեսզի հետագայում իրենց գործակալներին չուղարկեն մեզ մոտ դեսպան, որ նրանք էլ ձախողեն իրենց նպատականները։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան