ՀՀԿ-ական գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ» Սամոն, շատ արագ կարողանում է կողմոնորոշվել և իր բիզնեսի համար նոր եկամտաբեր ուղղություններ գտնել։
Լֆիկ Սամոն կարողացել է եկամուտ ստեղծել անգամ իշխանափոխության սիմվոլներն օգտագործելով։ Արդեն մի քանի շաբաթ է` նա «Դուխով» անվամբ «թավշյա օղի» է արտադրում։
Լֆիկ Սամոյի հաշվարկը շատ պարզ է՝ հասարակության մեծ մասը իրեն իշխանափոխության շահառու է համարում, և եթե օղի գնելու ցանկություն ունենա, ապա նախապատվությունը կտա հենց այս օղուն, քանի որ այն ասոցացվում է տեղի ունեցած իշխանափոխության հետ։
Նյութի աղբյուրը՝ politik.am